Ամենամատչելի ու պարզագույն մթերքների միավորումով անասելի համեղ այս թխվածքաբլիթների թխելու համար անհրաժեշտ մթերքների շարքն է.

Փափկած կարագի, թթվասերի ու հավկիթի միախառնումից ստանալ միասեռ զանգված: Այս համասեռ զանգվածի վրա մաղել փխրեցուցիչի ու ալյուրի խառնուրդ: Խմորային խառնուրդն ուղարկել հանգստանալու:

Մեկ այլ խորունկ տարայի մեջ տրորել մեկ բանան, իսկ տրորած բանանային զանգվածի վրա ավելացնելով կաթնաշոռային մասսա՝ բերել հնարավորինս միասեռ զանգվածի: Այս զանգվածի վրա էլ դարձյալ մաղել շաքարի փոշու ու ալյուրի խառնուրդ: Արդյունքը լինում է խորիզանման զանգված:

Հանգստացած խմորային մասսան բաժանել գնդիկների: Գնդիկները գրտնակելով բարակավուն շերտի վերածել: Բարակավուն շերտի անկյունում տեղավորել մեկ գդալի չափով վերը ստացված խորիզանման զանգվածը՝ խմորի ծայրերն իրար միավորելով:

Խմորային ծայրերն իրար միավորելով ստանում ենք կիսալուսնաձև կտորներ, որոնք փոխադրում ենք թխվելու մոտ քսանից երեսուն րոպե թխվելու:

Հյուրասիրելիս կամ համտեսելիս նախընտրելի է շաքարի փոշի ցանելուց հետո: