Անուշիկ Առաքելյանի դուստրը վերջերս է ամուսնացել և նրանք տոնել են Տյառընդառաջը։ Դերասանուհին կիսվել է ուրախ պահերով։ Տեսանյութից պարզ է դառնում, թե որքան ուրախ միջոցառում է տեղի ունեցել։ Այս հիշարժան օրը նորաստեղծ ընտանիքի հուշերում կմնա որպես անմոռաց պահ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է դերսանուհու դուստրը ամուսնու հետ կտրում տորթը, դրան հաջորդում է ջերմ գրկախառնությունը։ Որքան սեր ու ջերմություն կա այդ կադրերում։ Առանց հուզմունքի անհնար է դիտել։ Մեզ մնում է անսահման սեր ու բարգավաճում մաղթել երիտասարդ զույգին։

Անուշիկը բազմիցս խոսել է իր և դստեր հարաբերությունների մասին։ Նրա խոսքերից զգացվում է, թե որքան սեր ու նվիրվածություն կա նրա մեջ։ Բայց դերասանուհին նշել է, որ ցուցաբերում է նաև մայրական խստություն։ Չնայա այն բանին, որ դստեր հետ ընկերուհիների պես են, այնուամենայնիվ վերջնական որոշումը միշտ ինքն է կայացնում։ Դուստրը նրա թույլ տեղն է։

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա դերասանուհին մնում է իր կարծիքին, որ երբ հարաբերություններն անտանելի են ու անհանդուրժելի, ապա պետք է վերջակետ դնել։ Դա լավագույն լուծումն է։ Անուշիկ Առաքելյանն ապրում է խաղաղ ու հավասարակշռված կյանքով՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին։