Համլետ Մազմանյանը գրում է․ «Ես վախենում եմ, որ այն քարոզը, որը տարվում է հայոց մեջ, թե՝ ես հերոս չէի ուզում, ես իմ որդուն էի ուզում, Ղարաբաղը տվեք, պրծնենք, թող կյառաբախցիք կռվեն Ղարաբաղի համար, Սյունիքը տվեք և այլն, վերջում բերելու է նրան, որ բազմահազար անգամ շատ հայեր են զոհվելու, ու անիմաստ բնաջնջվելու են՝ կորցնելով նաև իրենց երկիրն ու հայրենիքը։

Պարզ ճշմարտություն կա՝ պատերազմից հնարավոր չէ խուսափել լաց ու կականով, ողբ ու սեփական գլխի վրայի մազերը պռճոկելով, այլ՝ ուժեղ լինելով։ Դե իմացիր, որ մենակ վայվույ անելով ու ողբալով՝ որդիդ էլ է զոհվելու, դու էլ, բայց այս անգամ որդիդ զոհվելու է ոչ թե հերոսաբար, զենքը ձեռքին, իր տունն ու երկիրը պաշտպանելիս, այլ՝ գառի պես անճարակ, ոնց որ հարյուր տարի առաջ միլիոն ու կեսը զոհվեցին։

Ելքը մեկն է՝ վերևից մինչև ներքև լրջանալ, երկիրը տեղափոխել ռազմական գծի վրա, Այֆոն 13 չունենալ, 10 ջինսի փոխարեն հինգը ունենալ, հացը ցամաք ուտել մի քանի տարի, բայց այնպիսի ուժեղ երկիր ու բանակ ստեղծել, որ պատերազմ չլինի։

Եթե ուզենք՝ կարող ենք։ Եթե իրար գզենք, մենք մեր պետությունն ու բանակը, ինստիտուտները ծաղրենք, վարկաբեկենք՝ հետևանքներն երկար սպասել չեն տա»։