Այս օրն է ծնվել ռшզմաքաղաքական անկրկնելի գործիչ, իմաստասեր ու փիլիսոփա Գարեգին Նժդեհը, ով մինչ այսօր էլ իր գաղափարներով ու արտահայտած մտքերով առաջնորդ և ուղղորդող է ողջ հայ ժողովրդի համար:

Գարեգին Նժդեհը ծնվել է Կզնուտում: Նա ընտանիքի չորս զավակներից կրտսերն էր: Հայրը գյուղական քահանա էր, ով վաղ է մահացել, իսկ նրա զավակներին պահել ու մեծացրել է մայրը՝ Տիրուհին:

Գարեգին Նժդեհը բավականին հետաքրքիր ուսումնական շրջան է անցել. նախ սովորել է ծննդավայրի, ապա՝ Նախիջևանի, հետո՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիաներում: Սկսել է հետաքրքրվել հայ ազատագրական շարժմամբ դեռ տասնյոթ տարեկանից:

Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելուց հետո նա վերջնականապես և ամբողջովին նվիրվում է հայ հեղափոխական շարժմանը, որն ընդդեմ ցшրիզմի և սnւլթանականության էր:

Բազմաշերտ ու հերոսական կյանքի բովով է անցել մեծ առաջնորդը՝ լինելով ոչ միայն ռшզմшկան ու քաղաքական գործիչ, այլ նաև իմաստուն և գաղափարական առաջնորդ, ում մտքերով մինչ այժմ էլ սնվում է հայ ժողովուրդը: