Այսօր հայրենիքի պաշտպան Արսեն Անտոնյանի ծննդյան օրն է․ ճանաչենք մեր հերոսներին

Այսօր հայրենիքի պաշտպան Արսեն Անտոնյանը բոլորել է ծննդյան քսան տարին։ Արսենը ծնվել է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ։

Նա հայոց բանակի այն զինծառայողներից է, ում զինծառայության շրջանը համընկել է արցախյան վերջին պшտերազմի հետ։ Նա ծառայակից ընկերների հետ խիզախորեն դիմագրավել է հակառակորդի անօրինակ հшրձшկմանը։

Արսեն Անտոնյանը պшտերազմի ժամանակ ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին ամենից թեժ կետերում։ Նա մարտական առաջադրանքներ է կատարել, մարտեր է մղել Խնձորեսկում, Ջաբրաիլում։

Այժմ ծառայությունը շարունակում է Իջևանում։ Արսենը ծառայում է եղբոր հետ միասին։ Նրա հարազատ եղբայրը, ցավոք սրտի, անհետ կորած է համարվում։

Նրանից դեռ նորություն չունեն հարազատները։ Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի խանգարում, որ Արսենը շարունակի իր անձնվեր ծառայությունը։

Արսենի և նրա նման զինվորականների շնորհիվ է այսօր կանգուն հայոց բանակը։ Շնորհավորում ենք խիզախ զինվորի տարեդարձը՝ մաղթելով լավագույնը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: