Այսօր հայտնի գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել կինը

Հանրահայտ ու հեղինակավոր գործարարներից Սամվել Կարապետյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունվեց տարին։ Նա հայտնի է իր բազմաթիվ բարեգործական նախագծերով ու ձեռնարկումներով, որոնց շնորհիվ կարողացել է նպաստել հայկական միջավայրում տարբեր ոլորտների արդյունավետ զարգացմանը։

Սամվել Կարապետյանը, թերևս շատերը գիտեն, որ Տաշիրից է։ Նա իր տիկնոջ հետ հենց այնտեղ է ծանոթացել։ Տիկինը՝ Էթերին, մի առիթով խոստովանել է, որ Հայաստան գալիս նրանք միասին հաճախ են գնում Տաշիր, լինում իրենց հարազատ վայրերում։

Ս․ Կարապետյանն իր աշխատանքային նախնական գործունեությունը հենց ծննդավայրում էլ սկսել է՝ որպես տեխնոլոգ՝ աճելով ընդհուպ մինչև գործարանի տնօրեն։ Այժմ նա բիզնեսներ ունի աշխարհի տարբեր երկրներում և համարվում է ամենից հարուստ անձանցից մեկը։

Սամվել Կարապետյանի ծննդյան օրը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների համար։ Նրա կինը սիրո խոստովանություն է արել իր սոցհարթակում՝ կցելով ամուսնու հետ ունեցած սիրառատ լուսանկարներ։ Հայրիկին սիրո խոստովանությամբ շնորհավորել է նաև նրանց աղջիկը՝ Տաթևիկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: