Այսօր Դավիթ Աղաջանյանի ծննդյան օրն է․ ընտանիքի անդամների շնորհավորանքը և մանրամասներ դերասանի մասին

Այսօր սիրված արտիստ Դավիթ Աղաջանյանը բոլորում է ծննդյան քսանինը տարին։ Նա սկզբում հանդես էր գալիս որպես մոդել, իսկ այսօր շատ ավելի հայտնի է որպես դերասան։

Դավիթին հայ հանդիսատեսը ճանաչեց և սիրեց հատկապես հեռուստանախագծերում, հեռուստասիթքոմերում նրա կերտած կերպարներով, խաղացած դերերով։

Դավիթն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է նույնքան սիրված արտիստուհի, նաև երգչուհի Աննա Դովլաթյանի հետ, ով Դավիթին չքնաղ դստրիկ է պարգևել։

Փոքրիկ Կարինայի մեծանալուն զուգահեռ մեծանում է նաև ծնողների բերկրանքն ու սերը։ Օրեցօր մեծացող փոքրիկ Կարինան հայրիկի ծննդյան օրվա առիթով յուրօրինակ և ինքնատիպ նվեր է մատուցել․ նա առաջին անգամ ասել է «պապա» գեղեցիկ ու ծնողի համար այնքան սպասված բառը՝ երջանկացնելով հայրիկին ու մայրիկին։

Աննան այս երջանիկ դրվագով ու իր շնորհավորական խոսքով հրապարակում է արելի իր ինստագրամյան հարթակում՝ իր հերթին ստանալով շնորհավորանքներ, որոնք ուղղված են Դավիթին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: