Անմահացած Սևակ Մնացականյանը մտերիմների շրջանակներում առավել հայտնի էր Սևակ Խոյեցի անունով։ Սևակը մեր գիտակից ու շատ խելացի քաջորդիներից էր, ով անձնվիրաբար մասնակցեց արցախյան մшրտերին ու, ցավոք, տվեց կյանքը։

Մինչ զnհվելը Սևակը հասցրել էր դիրքերից տեսաուղերձ պատրաստել, որն էլ հետագայում տարածվեց համացանցում։ Սևակի խոսքերն այնքան տեղին ու ճշմարիտ են մեր իրականության ու ժամանակի համար, որ դրանք արժե շատ հաճախ լսել։

Սևակն իր խոսքում իրավացիորեն նշում է, որ այս պшտերազմում մենք ոչինչ չպետք է խնայենք։ Նա մեր այն խիզախ տղաներից էր, որ մարտի դաշտից հայտարարեց, որ ընթացող պшտերազմը մեր դիվանագիտության, մշակույթի և այլ կարևոր ոլորտների պարտության արդյունքն է։

Իր օբյեկտիվ ու քննադատական մոտեցմամբ վերլուծություններով Սևակը փորձում էր իրավիճակից ելքի ճիշտ ուղիներ նախանշել։ Սևակն ուներ ընտանիք ու երկու հրաշալի զավակներ։ Սևակի անչափ խորիմաստ խոսքերն ու վերլուծություններն ամբողջությամբ կցված է վարը բերված նյութի մեջ։