Այսօր անմահացած հերոս Տիգրան Սահակյանի ծննդյան օրն է. լրանում է նրա տասնիննամյակը: Սակայն այս ծնունդը խիստ տարբերվում է նրա մյուս ծնունդներից. հոբելյարն այլևս հեռու է բոլորից:

Տիգրանի հարազատները սիմվոլիկ մոմավառություն են կազմակերպել հերոսի շիրմաքարի մոտ: Լույսերը բարձրանում են դեպի երկինք,դեպի վեր,դեպի անհուն հավերժություն:

Հարազատները նշում են, որ Տիգրանը շատ է սիրել հայրենասիրական երգեր և հաճախ է կատարել դրանք: Տիգրանի ընկերները, հարազատները անմահացաշ հերթոսի սոցհարթակը այսօր ողողել են ափսոսանքի, սիրո ու կարոտի ջերմ խոսքերով:

Հայկ Մանուկյանը գրում է. «Չտվեցիր Ղարաբաղը, բայց տվեցիր կյանքդ Ղարաբաղին: Ծնունդդ շնորհավոր, անմահ հերոս Տիգրան Սահակյան»:

Թամարա Հովհաննիսյանը գրել է. «Երանի այսօր ներկա լինեիր: Երանի կարողանաինք ամեն տարվա շնորհավորանքից հետո պատասխան ստանաինք քեզնից: Երանի հնարավոր լիներ` մեր կյանքից տարիներ նվիրեինք քեզ, որ շարունակ վայելեինք ներկայությունդ:

Իմ Տիգրան, երկու տարիդ դարձավ հավերժ։ Դու քո աշխարհում ուրիշ աշխարհ էիր: Իմ հերոս ախպեր,ոնց ենք կարոտել: Ծնունդդ շնորհավոր, ախպերս»: