Մհեր Երզնկյանը ծնունդով Երևանից էր։ Նա այսօր կբոլորեր ծննդյան քսանվեց տարին։ Մհերն Ապրիլյան պшտերազմի անմահ հերոսներից է, ով զոհվել է Ճամբարակում՝ իր կյանքով փրկելով բազում կյանքեր և խափանելով թշնшմու պլանները։

Մհերը ինը տարի դպրոցում սովորելուց հետո սկսել է զբաղվել ոսկերչությամբ և արծաթագործությամբ։ Երբ լրանում է նրա տասնութ տարին, նա առողջական որոշ խնդիրների պատճառով հետաձգում է բանակ զորակոչվելը, իսկ հետո զինծառայությունը սկսում է քսանմեկ տարեկանում։

Նա զինվորագրվում է 2016 թվականի ձմռանը՝ հունվար ամսին։ Ընտանիքում երեք զավակ է մեծացել՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Մհերի մյուս եղբայրը ևս զինծառայող է՝ պայմանագրային։

Ապրիլյան հայտնի դեպքերի մեկնարկի ժամանակ զինծառայության մեջ է եղել նաև Մհերը, ով ապրիլի հինգին վիրավորում է ստացել, ինչի պատճառով էլ անմահացել է՝ արժանանալով «Առյուծ Մհեր» մականվանը։

2018 թվականին անմահացած զինծառայողին հետմահու արժանացրել են Մարտական ծառայության մեդալի։