Արցախյան վերջին ծանրագույն մարտերի հենց առաջին օրը հայտնի դարձավ, որ թեժ մարտերին զոհ է գնացել առաջին կին զինվորականը՝ Արզումանյան Հասմիկը, որն իր կանացի նրբագեղությամբ հանդերձ տարիներ շարունակ ծառայել է հայկական բանակում։

Այսօր Արզումանյան Հասմիկը կբոլորեր ընդամենը երեսունյոթ տարին։ Նա զինված ուժերի զինծառայողների շարքերն էր համալրել 2014 թվականին և կրտսեր սերժանտի կոչում էր ստացել իր զինծառայության տարիների ժամանակ։

Մինչ օրս էլ հարազատները չեն կարողանում որևէ կերպ համակերպվել կենսախինդ ու հայրենասեր Հասմիկի ֆիզիկական բացակայության հետ։ Նրա գործընկերներն ու ծառայակից ընկերները Հասմիկի մասին երկար պատմություններ են պատմում։

Իրենց պատմություններում Հասմիկի ծառայակից ընկերները հատկապես շեշտում են նրա հմուտ կառավարիչ լինելը, կազմակերպչական տաղանդի առկայությունը։ Հատկանշական է, որ Հասմիկի մահվան բոթը լսելուց հետո նրան ճանաչողները շտապեցին թերթել նրա սոցհարթակը։

Հասմիկի վերջին հրապարակումը կյանքի իմաստի ու մոտալուտ մահվան տրամադրություններ արտահայտող գեղարվեստական ստեղծագործություն է եղել։