«Այսինքն, ադրեջանական տրամաբանությամբ, հանդիպում են մեր ու իրենց զինվորականներն ու որոշում, թե ով քանի մետր այս կամ այն կողմ է գնալու»

Լրագրող Լաուրա Բաղդասարյանը գրում է․ «Մինչ մենք այստեղ ալեկոծվում ենք երկու օր շարունակ, ադրբեջանական մամուլը երեկվանից գրում էր, որ Բաքուն դեռեւս չի մեկնաբանել Հայաստանի հետ սահմանին լարվածությունը։

Այդ լարվածության մասին ադրբեջանական մամուլը տեղեկացել էր մեր մեդիայից։ Մեկ ժամ առաջ տարածվեց Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը, այն իրողությունից հետո, երբ հայտնի դարձավ ՀԱՊԿ-ին Հայաստանի պաշտոնապես դիմելու մասին։

Սույն հայտարարության մեջ նախ շեշտվում է, որ սահմանների ամրացումը կատարվում է (ուշադրություն) կողմերի մոտ եղած քարտեզների հիման վրա։ Այսինքն, իրենք իրենց քարտեզն ունեն, մենք՝ մերը։ Ամեն դեպքում, Բայրամովի գերատեսչության հայտարարության վերջում ընդգծվում է, թե նման իրավիճակները կարող են եւ պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների միջեւ։

Այսինքն, ադրեջանական տրամաբանությամբ, հանդիպում են մեր ու իրենց զինվորականներն ու որոշում, թե ով քանի մետր այս կամ այն կողմ է գնալու։ Աբսուրդստան է սա։ Ինչպես վերջերս կատարվող ամեն ինչ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: