Ալլա Լևոնյանն այն երգչուհիներից է, որ չնայած երգարվեստի հանդեպ անվերապահ և մեծ սիրուն ու պատկառանքին, այնուամենայնիվ կարիերայի հնարավոր վերեքը զիջեց ընտանեկան ներդաշնակություն կառուցելու համար։

Ալլան երեք հրաշալի բալիկների մայր է։ Երգչուհին նախորդ տարի միակ տղային ուղեկցեց ավելի հասուն կյանք։ Նրա տղան ավարտել է հիմնական դպրոցը՝ ուսումը շարունակելով կրթական հաջորդ օղակում։

Ալլայի ավագ և կրտսեր զավակները աղջիկներ են։ Երգչուհու ավագ դուստրը, որին ծնողները Ժաննա են անվանակոչել, արդեն բավականին մեծ ու նրբագեղ օրիորդ է։

Ալլան իր հարթակում փոքրիկ նյութ է տեղադրել, որտեղ երևում է, որ ինքն ու դուստրը երգում են միասին։ Այս հրապարակմանը շատ ջերմ են արձագանքել հատկապես երգչուհու ընկերները և գործընկերները։

Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը և այլ հայտնի երաժիշտներ ու մշակութային գործիչներ Ալլայի հրապարակման ներքո հիացական մեկնաբանություններ են թողել՝ գովերգելով մոր և դստեր հմայքը։