Ահա թե որտեղ է անցկացրել նախորդ երեկոն ՌԴ վարչապետը․ մանրամասներ

Մ․ Միշուստինի վարչապետ դառնալու լուրը տարածվելուց հետո հայկական միջավայրում առաջին փաստը, որ շրջանառվեց, նրա հայկական արմատներ ունենալու իրողությունն էր։

Չնայած վարչապետության տարիների ընթացքում Միշուստինը առանձնապես զգացնել չի տվել այդ փաստը, այնուամենայնիվ հայկական միջավայրում որոշ շրջանակներ շարունակում են հիշել և հիշատակել այն։

Վերջին երկու օրերին աշխատանքային այցով Միշուստինը Հայաստանում, մասնավորապես Երևանում է գտնվում։ Երեկ լրատվամիջոցներից մեկի օպերատորը հաճելի անակնկալի էր եկել, որ վարչապետն իր հետ հայերեն էր խոսել։

Այսօր հայտնի է դարձել, որ վարչապետը երեկոն անց է կացրել Երևանի կենտրոնում գտնվող հայտնի ջազ ակումբներից մեկում՝ Մալխասում, որի համբավը հասել է նաև Ռուսաստան։

Նշենք, որ Միշուստինը ոչ միայն ինքնատիպ ու հետաքրքիր երաժշտության սիրահար է, այլ նաև անձամբ հեղինակել է որոշ երաժշտական ստեղծագործություններ, որոնք կատարել են ռուս հայտնի երգիչները։ Նա հաճույքով լսում և նվագում է նաև հայկական երաժշտություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: