Հանրահայտ արտիստուհի Շուշաննա Թովմասյանը որպես դերասանուհի հանրային լայն շրջանակների մոտ տպավորվել է սերիալում կերտած իր տխուր ճակատագրի տեր համեստ աղջկա կերպարով։ Շուշաննան հետագայում տարբեր դերեր կերտեց, սակայն առաջին տպավորությունը դեռ վառ է։

Արեմիկայում հաստատվեուց հետո և մայրիկ դառնալու բերկրանքը վայելելուց հետո Շուշաննային հիմնականում տեսնում էինք կարճ և ուղիղ մազերով։ Նա գրեթե միշտ նույն սանրվածքով ու ոճային կերպարով է հանդես եկել մինչ այս։

Ահա դերասանուհի որոշել է ոճային կտրուկ անցում անել։ Շուշաննան իր հարթակում տեղադրել է կարճ հոլովակ, որտեղ նա ավելի երկար, փարթամ ու ոլորված մազերով է։ Շուշաննան նաև մգացրել է մազերի գույնը։

Հոլովակում Շուշաննան նախ առանց շպարի է, որտեղ ակնառու երևում են նրա դեմքի պեպենները։ Հաջորդ կադրում արտիստուհին արդեն շպարված ու շքեղ տեսքով է։ Շուշաննայի ոճափոխության կադրերը ներկայացնող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։