Ալեն Սիմոնյանն այս ժամանակաշրջանում բավականին լուրջ շրջափուլ է անցնում, քանի որ ստանձնել է շատ բարդ ու պատասխանատու պարտականություն՝ այն է՝ ԱԺ նախագահ։

Եթե հաշվի առնեն նոր Խորհրդարանի այն լարված իրավիճակը որ ձևավորումից ի վեր մեղմվելու միտումներ չունի, կարելի է պատկերացնել, թե ինչ հագեցած ու էմոցիոնալ օրեր է անցկացնում Ա․ Սիմոնյանը։

Ա․ Սիմոնյանի հագեցած աշխատանքային գրաֆիկը համընկել է իր անձնական կյանքում կարևոր փոփոխության հետ։ Ալենի և Մարիամի բալիկի լույս աշխարհ գալը համընկավ նախընտրական շրջանի հետ։

Նորածին բալիկին ծնողներն անվանակոչել են Էրիկ։ Էրիկն Ալեն Սիմոնյանի երրորդ զավակն է, երկորդ տղան։

Մարիամը պարբերաբար տեղադրում է օրեցօր մեծացող իր տղայի լուսանկարը՝ ջերմ խոսքեր ուղղելով նրան։

Մարիամի տեղադրած լուսանկարներում նկատելի է, որ բալիկը ակնհայտ նման է իր հայրիկին, մինչդեռ նրանց դտրիկը՝ փոքրիկ Վիկան, էականորեն նման է իր մայրիկին։