Ադրբեջանական զինվորների վրանները հայկական գյուղերին հարակից վայրերում․ լուսանկարներ

Օրեր առաջ ադրբեջանական կողմից նախաձեռնվել է անթույլատրելի և անընդունելի արարք․ մի խումբ զինվորներ են ուղարկվել հայկական uուվերեն տարածքներ։ Այս անընդունելի քայլին ժամանակային այս հատվածում հասցրել են արձագանքել տարբեր երկրների ղեկավարություններ։

 

Արձագանքները չնայած հօգուտ հայկական կողմի են և հորդորում են ադրեբջանական կողմին անմիջապես լքել հայկական տարածքները, սակայն հայկական տարածքներն ապօրինաբար զբաղեցրած զինվորները կարծես թե միտք էլ չունեն հեռանալու։

Հակառակը, նրանց վրանները օրեցօր ավելի են ամրանում մեր տարածքներում։ Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում են ադրբեջանական զինվորների վրանները։

Հրապարակված լուսանկարներն այնքան մոտիկից են արված, որ նույնիսկ երևում են, թե ինչով են զբաղվում այդ զինվորները։

Նարինե Կիրակոսյանը լուսանկարներն իր սոցհարթակում տեղադրելով, նաև տեղեկացնում է, որ նման տեսարանների կարելի է հանդիպել Սյունիքի գրեթե բոլոր ճանապարհներին։ Հայտնի է նաև, որ հայկական կողմից կա հստակ հրահանգ չկրшկելու մասին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: