Ընկերներ ջան՝ օգնեք խնդրում եմ․ Լյուսյա Հակոբյանը օգնություն է խնդրում հետևորդներից և ընկերներից․ Տեսանյութ

Օրեր առաջ խորին ցավով տեղեկացրել էինք, որ աստղաբան հոգեբան Լյուսյա Հակոբյանի որդին։ 47-ամյա Հրայր Գևորգյանը հանկարծամահ է եղել։ Լյուսյա Հակոբյանի մտերիմներն ու հարազատները նշել են, որ որդին խորը ցավ էր ապրում մայրիկի շուրջ կատարվող իրադարձությունների համար, տնեզուրկ լինելը որդուն հասցրել է ստենդավորման։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Լյուսյային ցավալի կորստի կապակցությամբ:

Հայտնի աստղաբան Լյուսյա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր կանխատեսումներով և վերլուծություններով։ Նա հաճախ նշում է, որ սերում է աշուղ Ջիվանու տոհմից, ինչի համար մեծ հպարտություն է զգում։ Սակայն վերջին տարիներին նա բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք հասցրել են նրան սեփական բնակարանը կորցնելու վտանգի։

Հակոբյանը, առողջական խնդիրների լուծման նպատակով, տարիներ առաջ գումար է վերցրել տոկոսով, սակայն չի կարողացել ամբողջությամբ մարել պարտքը։ Արդյունքում սկսվել է տունը վաճառելու գործընթացը։

Գույքը գնահատելու համար հրավիրվել է համապատասխան կազմակերպություն, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել և իրավասու չի եղել նման գործողություններ իրականացնելու։ Այսուհանդերձ, դատական որոշմամբ նրա տունը վաճառքի է հանվել, ինչը հանգեցրել է նրան, որ աստղաբանը փաստացի անօթևան է դարձել։

Որդու մահից հետո Լյուսյա Հակոբյանը հանդես է եկել հրապարակմամբ, որում նա օգնություն է խնդրում իր հետևորդներից, և ընկերներից։ «Ընկերներ ջան՝ օգնեք խնդրում եմ, փոքր կենտրոնում վարձակալել մեկ սենյականոց բնակարան»։ Հուսով ենք, որ սիրելի Լյուսյա Հակոբյանի խնդրանքն անպատասխան չի մնա։

Рейтинг
( 3 оценки, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: