Նաիրա Մովսիսյանը հետաքրքիր մանկություն է ունեցել։ Նրա ծնողների համատեղ կյանքը երկար չի տևել, սակայն Նաիրան շատ ջերմ զգացողություններ ունի երկուս նկատմամբ էլ։

Նաիրայի հայրը կյանքից տարիներ առաջ է հեռացել։ Արտիստուհին վայելում է իր թանկագին մայրիկի ներկայությունը։ Նա մեկ անգամ չէ, որ իր առանձնահատուկ վերաբերմունքն է արտահայտել իր մայրիկի նկատմամբ։

Նաիրան երկրից չհեռանալու ամենագլխավոր պատճառը հայրենիքում մայր ունենալու հանգամանքով է բացատրում։ Քանի որ մայրը Հայաստանում է նախընտրում ապրել, ապա Նաիրան կապրի նրա հետ, չնայած որ երկրից դուրս ապրելու հնարավորություններ ունի։

Նաիրայի մայրն օգնում է դստերը երեխայի խնամքի և դաստիարակության հարցում։ Այսօր դերասանուհու մայրիկի տարեդարձն է։ Այդ առիթով փոքրիկ տեսանյութ է մայրիկի մասնակցությամբ Նաիրան տեղադրել իր հարթակում՝ գրելով․

«Ծնունդդ շնորհավոր, իմ լույս, իմ կյանքի իմաստ։ Լինես առողջ մնացածը ես կանեմ։ Սիրում եմ քեզ մամ ջան շատ»։ Տեսանյութը կցված է ստորև։