9 տարեկանում Արաքսյան կորցրել է մորը․․․ Եղբայրների համար դարձել է մայրիկ, տանտիրուհու հոգսը վերցնել իր ուսերին

Լրատվական հարթակում հանրահայտ արտիստուհի Արաքսյա Մելիքյանին հաճախ են անդրադառնում, քանի որ նա հետաքրքիր անհատականություն ու կերպար է։ Նա էլ երբեմն անդրադառնում է լրատվական հարթակում իր մասին պատրաստված նյութերին։

Վերջերս հանրային հարթակներում սկսեցին շրջանառվել Արաքսյանի վաղ տարիների մասին պատմող մի ուշագրավ հոդված, որտեղ պատմվում է, թե ինչպես է ապագա դերասանուհին ինը տարեկան մայրիկին կորցրել, որից հետո սկսել է մայրաբար զբաղվել եղբայրների խնամքով։

Այս հոդվածին անդրադառնալով՝ Արաքսյան գրել է․ «Սիրելի ֆբ-ի ծանոթ ու անծանոթ և՛ ընկերներ, և՛ պարզապես մարդիկ․ ճիշտ է տվյալ նյութը հին հրապարակումներից է, բայց դա չխանգաց ձեզ ինձ նման ջերմությամբ պարուրելու, անչափ շնորհակալ եմ, հատկապես, որ Ֆեյսբուք հարթակում վաղուց այսքան բարեկամություն ու սեր չի տարածվել մեկը մյուսի նկատմամբ։

Գլխագրի մեջ մի քիչ «դառը ու դրամատիկ է» գրված, բայց ամեն դեպքում ես շատ շնորհակալ եմ իմ կյանքից, չնայած արդեն մոռացված ծանրությանը՝ ես հրաշալի ընտանիք եմ ունեցել՝ ֆանտաստիկ ուժեղ ու պոզիտիվ հայր ունեմ և բաց ու մաքուր սրտերով եղբայրներ։

Ու ես շնորհակալ եմ իմ ճակատագրից, (չնայած մշտական խրոնիկ կարոտին առ մայրս) ինձ այսպիսինը կերտելու համար։ Եվ կրկին շնորհակալ եմ ինձ բարեմաղթանքներով ողողելու համար, ինչ ինձ եք մաղթել բազմապատիկը վերադառնա ձեզ և ձեր ընտանիքներին»։

Рейтинг
( 5 оценок, среднее 2.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: