Հայկ Աղաջանյանն այն երիտասարդներից է, ով անձամբ անցել է արցախյան վերջին մարտերի դժոխքի միջով՝ հրաշքով ողջ մնալով։ Նա Բժշկական քոլեջը նոր էր ավարտել և որպես բուժակ ուղևորվել էր Արցախ, որտեղ էլ փորձել է օգնել վիրավորում ստացած հայրենիքի պաշտպաններին։

Մարտական գործողությունների հենց սկզբում նա իր ընկերների հետ շտապել է Մեխակավան՝ ճանապարհին հայտնվելով հակառակորդի թիրախում։

Նա իր ընկեր Արթուրի հետ վիրավորում է ստացել՝ մի քանի ժամ շարունակ այդպես մնալով մարտի դաշտում։ Նրանք արնաքամ կարող էին լինել, եթե չհայտնվեր Շահեն Բաբայանը, ով էլ տղաներին Մեխակավանի բուկետ է տեղափոխում։

Հետո Հայկին Ստեփանակերտ են տեղափոխում, որտեղ վիրահատելուց հետո Երևան են փոխադրում, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել իրենց երիտասարդ գործընկերոջ ձախ ձեռքը, որը պետք է անդամահատեին։

Նախօրեին Հայկը կատարել է իր կյանքի մյուս կարևոր քայլերից մեկը․ նա ընտանիք է կազմել։ Սիրով միանում ենք երիտասարդ զույգին հասցեագրված շնորհավորական բարեմաղթանքներին։