Արցախյան թեժ մարտերի կիզակետից մեզ հասած բացառիկ կադրերում իր խիզախ վարքով աչիք ընկավ Մնացական Ավետիսյանը, որն այդ ժամանակ այնքան էր բարձրաձայն բղավել, որ ձայնը խզվել էր ու հենց այդ ձայնով էլ ճանաչվեց և ընկալվեց։

Ավելի ուշ Մնացականի մասին ռեպորտաժ պատրաստվեց, որի մեջ զինվորական մեծ հիացմունքով խոսում էր իր հետ համատեղ մարտնչած զինվորականների մասին, որոնց մի մասն անմահության մարտիկներ են դարձել։

Մնացականը պատերազմից հետո շատերի սիրելին է դարձել։ Այդ է պատճառը, որ շատերը սիրով են հետևում նրա ծավալած գործունեությանը և նույնիսկ՝ անձնական կյանքին։

Ամիսներ առաջ շատերն ուրախացան այն իրողությամբ, որ Մնացականն ընտանիք է կազմել՝ ամուսնանալով Աննա Մխիթարյանի հետ։

Այսօր արդեն ընտանիքի մտերիմներն ու ընկերները սոցհարթակում շնորհավորում են երիտասարդ ամուսիններին՝ ծնող դառնալու ուրախալի առիթով։

Մնացականի և Աննայի ընտանիքում որդի է լույս աշխարհ եկել։ Սիրով միանում են հնչած բոլոր շնորհավորանքներին։