44-օրյայի մասնակիցը սիրելիին ամուսնության առաջարկ է արել Զինվորի Տուն վերականգնողական կենտրոնում․ հուզիչ մանրամասներ

Թերզյան Արամը քառասունչորսօրյայի մեր այն զինվորականներից է, որ վիրավորում է ստացել ու ամեն պարագայում ողջ է մնացել։ Ընդ որում, Արամը բացառիկ հրաշքի շնորհիվ է կարողացել ողջ մնալ։

Նա իր ծոցագրպանում աղոթագիրք է ունեցել, որն էլ, ինչպես հետո է պարզվել, կարելի է ասել փրկել է Արամի կյանքը։ Այն յուրահատուկ խոչընդոտ է դարձել փամփուշտի ու Արամի մարմի միջև։ Այս բացառիկ կադրերը ժամանակին համացանցում զարմանքի մեծ ալիք բարձրացրին։

Հետո, երբ զինվորների հոգածությամբ ու բուժմամբ զբաղվող հանրահայտ կառույցներից մեկում՝ Զինվորի տանը տեղի ունեցավ մատուռի բացում, Արամն անձամբ այդ հրաշք ու փրկարար աղոթագիրքը նվիրեց մատուռին։

Մատուռում հիմա էլ դրված է այդ աղոթագիրքը։ Սիրելիին ամուսնության առաջարկ անելու լավագույն վայրն Արամն ընտրել է հենց Զինվորի տան մատուռը, որտեղ պահվող աղոթագրքի մոտ էլ նա սիրելիին առաջարկություն է արել՝ ստանալով դրական պատասխան։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: