43-ամյա հայուհին 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել․ ուշագրավ մանրամասներ

Ղազարյան Վարդուհին ծնվել ու մեծացել է Գյումրիում։ Հետո նա ամուսնացել է՝ տեղափոխվելով Վրաստանի Նինոծմինդա բնակավայր։ Այդ ժամանակ նա տասնինը տարեկան էր, իսկ այսօր նրա առաջնեկն արդեն քսաներեք տարեկան է։

Լինելով քառասուներեք տարեկան՝ Վարդուհին չի երկմտել նորից զավակ լույս աշխարհ բերել։ Ընդ որում, նա լույս աշխարհ է բերել իր տասնչորսերորդ զավակին։ Երեխան ծնվել է երկու կիլոգրամ և վեց հարյուր գրամ քաշով, իսկ հասակը եղել է քառասունութ սանտիմետր։

Լույս աշխարհ է եկել տղա երեխա, որին Դանիել են անվանակոչել։ Երեխան լույս աշխարհ է եկել Ախալքալաք բնակավայրի ծննդատանը։ Ղազարյանների ընտանիքն այժմ ապրում է Տերյանի ծննդավայրում՝ Գանձա գյուղում։

Ամուսինների 8 որդիներից և 6 դուստրերից չորսն արդեն ուսանողներ են, որոնք ոչ միայն սովորում, այլ նաև աշխատում են՝ օգնելով ծնողներին։

Բազմանդամ ընտանիքը ունի հողակտոր, որի մշակմամբ է զբաղվում։ Նրանք նաև անասնապահությամբ են զբաղվում։ Վարդուհին նույնիսկ այս տարիքում չի բացառում նորից զավակ ունենալու հավանականությունը․ նա դեմ չէ այդ մտքին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: