Օրեր առաջ առատ ու տևական ժամանակ տեղացած կարկուտը լուրջ վնասներ էր պատճառել Լոռու մարզային համայնքներից շատերին։ Նախօրեին տևական կարկուտ է տեղացել նաև Շիրակի մարզում։ Կարկուտից հատկապես տուժել են մարզի Բենիամին գյուղի և հարակից վայրերի ցանքատարածությունները։

Հիշեցնենք, որ այս համայնքի բնակիչներն օրեր առաջ էլ փակել էին ճանապարները՝ ոռոգման ջրի պահանջով։ Նախօրեին տեղացած կարկուտը եղել է բավականին խոշոր հատիկներով և տեղացել է շուրջ քառասուն րոպե տևողությամբ։

Արտերը առաջիկայում հնձել պատրաստվող գյուղացիները հայտնվել են փաստի առաջ․ անելանելի վիճակում։ Նրանք բավականին լուրջ գումարներ են ներդրել ցանկաքատարծությունները մշակելու համար, սակայն այսօր կանգնել են բերքը հավաքելու անհնարինության խնդրի առաջ։

Նրանք ստիպված պետք է վճարեն ոչ միայն իրենց վերցրած վարկի գումարը, այլ նաև տոկոսները, մինչդեռ բերքը հավաքելու հնարավորությունից կարկուտը նրանց զրկել է։ Մարզային կառավարման կենտրոնի մասնագետները փորձում են գնահատել գյուղացիների կրած վնասները՝ խնդիրը կարգավորելու նպատակով։