Յուրահատուկ պատրաստման եղանակ չպահանջող այս պարզ ու համեղ պեչենիները հալվում են բերանում՝ գոհացնելով բոլորին, իսկ պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են.

Փափկած կարագին ավելացնում ենք հերթականությամբ մյուս բոլոր բաղադրիչ մթերքները: Տրորելով բերում ենք համասեռության՝ վերածելով փափուկ խմորային մասսայի, որի հետ հեշտ է աշխատելը:

Խմորային մասսան ցանկալի է կտրատել պատրաստումից քիչ ավելի ուշ՝ սառեցնելուց հետո: Մի քիչ սառած խմորային մասսան բացում ենք՝ վերածելով ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ շերտի:

Ձևավոր կտրիչ եզրեր ունեցող կաղապարի կամ դանակի միջոցով շերտի վրա ձևավոր կտրվածքներ անել՝ ստանալով քառակուսաձև կտորներ:

Այս կտորները հատ-հատ միակողմանի թաթախում ենք հատիկավոր շաքարի մեջ այնպես, որ միայն խմորե կտորի մի մակերեսը շաքարապատվի: Չշաքարապատված մասով համաչափորեն դասավորել թավայի մեջ:

Թխվելուց հետ թխուկների մակերեսի շաքարային ավազիկները քիչ հալվում են՝ պեչենիներին առավել գեղեցիկ ու ախորժելի տեսք հաղորդելով: