Լիլուն Արկադի հետ ընտանիք կազմեց իր համար բավականին դժվարին պահին, երբ ուներ օգնության և աջակցության կարիք իր տղայի առողջության պահպանման հարցով զբաղվելու համար, իսկ միայնակ մոր կարգավիճակը շատերին էր անպատեհ խոսակցությունների առիթ տալիս։

Լիլուի անկեղծ հարցազրույցներից հասկանալի է դառնում, որ նրան իսկզբանե դժկամությամբ է ընդունել ամուսնու մայրիկը, սակայն հետ փոխել է իր վերաբերմունքը, իսկ Արկադի հարը շատ ջերմ ու հայրաբար է ընդունել Լիլուին, ինչի համար երգչուհին հավերժ երախտապարտ է նրան։

Վերջերս Լիլուն մեծ ցավով հայտնեց, որ կյանքից հեռացել է իր սիրելի սկեսրայրը, որը տարիներ շարունակ նրա հետ ոչ միայն հայրաբար է վարվել՝ փոխարինելով Լիլուի հորը, յալ նաև ընկեր է եղել։

Սկեսրայրի մահից օրեր անց Լիլուն ուժ է հավաքել ու երախտագիտության գրառում է նվիրել նրան՝ ասելով, որ նա աշխարհի ամենաբարին էր, իսկ ինքը խոստանում է նրա որդու համար մշտապես լավ կին լինել։ Մանրամասները՝ տեսանյութում։