«Կերպարը կերտելիս ծանր ցավեր եմ ապրել․․․ Նման կերպարներ հազար տարին մեկ անգամ են ծնվում»․ Խորեն Լևոնյանը Սպարապետի կերպարը կերտելու մասին

Հայ հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասվում։ Մարտի 5-ից մեծ էկրաններին կսկսի ցուցադրվել «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որը ներկայացնում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքը։ Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Ֆիլմում պատմվում է նրա կյանքն ու գործունեությունը, ընդգծելով նրա բազմակողմանիությունը՝ ինչպես ռազմական և պետական գործիչ, այնպես էլ գրող, սիրառատ մարդ ու ընտանիքի անդամ:

Սյուժեն կենտրոնանում է Վազգեն Սարգսյանի կերպարի վրա, ընդգրկելով նրա անձնական և հասարակական կյանքի տարբեր կողմերը։ Ֆիլմում անդրադարձվում են նաև Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն էջերին, որոնց հետ կապված է նրա անունը:

Նկարահանումները իրականցրել է Genetic Production ընկերությունը։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գաղափարի հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակներն են Լևոն Սարգսյանն ու Արամ Կարապետյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է։ Երաժշտությունը ստեղծել է Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը Արմեն Ղազարյանն է։

Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, նրա մոր՝ Գրետա մայրիկի դերում հանդես է եկել Մարջան Ավետիսյանը, իսկ հոր կերպարը մարմնավորել է Ռոբերտ Հակոբյանը։

Պատանի Վազգենի կերպարը խաղացել է Արտուշ Բաղդասարյանը։ Մաղթում ենք հաճելի կինոդիտում։

Рейтинг
( 12 оценок, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: