Անչափ համեղ խմորեղեն՝ 15 րոպեում․ անպայման պատրաստեք

Այս խմորեղենը պատրաստվում է 15 րոպեում՝ արագ, բայց շատ համեղ արդյունքով։ Խմորեղենն անպայման կհավանեն ձեզ մոտ եկած հյուրերը՝ իր յուրահատկության ու անկրկնելի համի համար։ Կարծում ենք՝ արժե փորձել։

Անհրաժեշտ է

Կակաո՝ 25 գ

Ալյուր՝ 25 գ

Շաքարավազ՝ 25 գ

Կարագ՝ 50գ

Կաթ՝ 400 մլ

Թխվածքաբլիթ՝ 500 գ կամ 52 հատ

Սպիտակ շոկոլադ՝ 25 գ

Պատրաստման եղանակը

Շոկոլադե պաստայի համար միավորել ալյուրը, կակաոն ու շաքարավազը՝ ներմուծելով կաթն ու խառնելով, որ գնդիկներ չառաջանան։ Եփել միջին կրակի վրա, անդադար խառնելով, 25րոպե։ Զանգվածը չպետք է եռա ու պետք է պնդանա։ Ներմուծել կարագ, սպասել մինչ հալչի այն ու դնել սառնարանը՝ 1,5-2ժամով։

Թխվածքաբլիթներից մեկի վրա քսել պաստան մյուսով ծածկել։ Սննդային թաղանթի վրա միավորել թխվածքաբլիթները՝ ստանալով ուղղանկյուն։ Կրեմապատել վերևն ու կողքերը, թողնել սառնարանում՝ գիշերվա համար։ Տորթը կտրատել եռանկյուններով՝ զարդարելով քերուկներով, մրգերով, հատապտուղներով կամ շոկոլադով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: