Շատ համեղ օգտակար և գեղեցիկ աղանդեր, որը պատրաստվում է թարմ հյութից, բայց կիրառելի են նաև կոմպոտներ կամ օշարակ։ Նարնջային շերտի մեջ կարելի է կտրտած նարինջ ներմուծել։
Անհրաժեշտ է
Նարնջի հյութ՝ 500մլ
Շաքարավազ՝ 250գ
Սերուցք՝ 250գ
Ժելատին՝ 30գ
Ջուր՝ 200մլ
Պատրաստման եղանակը
Ժելատինի վրա ջուր լցնել՝ թողնելով մինչ ուռչի, հալեցնել և կիսել երկու մասի։ Սերուցքը խառնել շաքարավազով, ներմուծելով կես բաժակ նարնջի հյութ։ Ժելատինի կեսը դնել մարմանդ կրակին՝ մինչ միասեռ կդառնա, հանել ու սառեցնել։ Մատուցման բաժակների մեջ լցնել զանգ վածը, այնպես, որ կիսատ լինի, դնել սառնարանը մինչ պնդանա։
Նարնջահյութը միավորել ժելա տինի երկրորդ կեսի հետ, շաքարավազ ներմուծել, տաքացնել մինչ միասեռ կդառնա ու սառեցնել։ Լցնել մատուցման բաժակների մեջ՝ սերուցքային շերտի վրա։ Դնելսառնարանը։ Հանել լցնել սերուցքային զանգվածը՝ բարակ շերտով, զարդարել նարնջով և դնել սառնարանը։