Տնական երշիկ «Ասորտի»․ հերիք է գնել, եկեք պատրաստենք այն տանը՝ հեշտ ու արագ

Ինչու գնել, եթե կարող եք տանն ավելի համեղը պատրաստել։ Ահա այս հրաշալի երշիկը, որը պատրատվում է արագ ու հեշտ։

Անհրաժեշտ է

Հավի բդեր՝ 700 գ

Հավի ֆիլե՝ 150 գ

Տավարի միս՝ 150 գ

Աղ՝ 1 թ/գ

Շաքարավազ՝ 1 թ/գ

Սխտորի փոշի՝ 1 թ/գ

Մշկընկույզ՝ 1/3 թ/գ

Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Օսլա՝ 15-20գ

Պատրաստման եղանակը

Մեկ հավի բուդը մի կողմ դնել, մնացածներն աղալ՝ վերածելով ֆարշի: Հավի բուդը, հավի ֆիլեն և տավարի միսը կտրատել փոքրիկ խորանարդիկների: Ֆարշը խառնել կտրտած մսի կտորների հետ․ ավելացնել համեմունքները և օսնան:

Ֆարշը բաժանել երկու մասի, դնել երշիկ պատրաստելու համար նախատեսված թաղանթի մեջ, ձևավորել երշիկը և ծայրերը ֆիքսել: Մի քանի տեղ ծակել ատամի չոփով կամ ասեղով, որպեսզի չպայթի թխելու ժամանակ: Թխել 200 աստիճանի ներքո՝ 30-40 րոպե։ Թողնել սառչի և մատուցել:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: