Տեսեք՝ ինչպես է դասավորվել Բեթմենի նշանով ծնված աղջնակի կյանքը

Լունա Ֆեններ անունով այս փոքրիկը ծնվել է առողջ ու ամրակազմ։ Միակ բանը, որն անհանգստացրել է ծնողներին, հսկայական ծծնդյան նշանն է աղջկա դեմքին։ Այն ծածկում է ճակատը, քիթը և այտերը, և ունի Բեթմենի դիմակի տեսք։

Առաջինը, ինչն անհանգստացրել է ծնողներին, արդյոք այն չի ազդում երեխայի առողջության վրա։ Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ առողջական խնդիրներ չկան, սակայն ապագայում կարող է մելանոմա՝ մաշկի քաղցկեղ, առաջանալ։

Ծնողներին խորհուրդ է տրվել կատարել մաշկի փոխպատվաստում։ Լունայի մայրիկը դստեր լուսանկարը տեղադրել է համացանցում՝ գումար հավաքելու նպատակով։

Շատերն օգնության ձեռք մեկնեցին ընտանիքին։ Նրանց թվում էին նաև ռուս բժիշկները, որոնք երեխային բուժելի մեթոդ առաջարկեցին։

Ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ նա արդեն մի քանի անգամ վիրահատվել է։ Հիմա աղջկա ճակատի մաշկն արդեն փոխպատվաստվել է, Լունան իրեն լավ է զգում։

Ընտանիքը մտադիր է շարունակել դստրիկի բուժումը Ռուսաստանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: