Տորթ «Կեչի»․ համեղ, նուրբ ու բերանում հալչող․ անպայման պատրաստեք

Համեղ տորթ «Կեչի», որը կհիացնի բոլորին․ անպայման փորձեք։ Շատ համեղ կաթնաշոռային տորթ՝ շոկոլադով և ընկույզով, պատրաստվում է շատ հեշտ, ստացվում նուրբ ու փափուկ աղանդեր, որ ուտեք կհալչի բերանի մեջ։

Անհրաժեշտ է

Կաթնաշոռ՝ 540 գ

Խտացրած կաթ՝ 150գ

Սերուցք՝ 150գ

Ընկույզ՝ 60գ

Շոկոլադ՝ 60գ

Չամիչ՝ 60գ

Ժելատին՝ 10 գ

Կաթ՝ 60գ

Վանիլային չորահացեր՝ 200գ

Կաթ՝ 100մլ


Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը միավորել սերուցքի հետ և բլենդերել, ներմուծել խտացրած կաթը և վանիլինը: Ժելատինը թրջել կաթի մեջ՝ մինչ ուռչի, հետո դնել գոլորշու վրա ու հալեցնել՝ մինչ պատրաստ կլինի: Ժելատինը ներմուծել կաթնաշոռային զանգվածի մեջ և հարել հարիչով: Միավորել կրեմը՝ մանրացրած ընկույզի, շոկոլադակտորների և չամիչի հետ:


Վանիլային չորահացերը թաթախել կաթի մեջ և շարել մատուցամանի վրա, վրայից դնել կրեմի կեսը, հետո կրկին չորահացերի շերտը, ապա կրեմապատել, ծածկել սննդային թաղանթով և մեկ գիշերով թողնել սառնարանում: Հանել տորթը սննդային թաղանթից, զարդարել և մատուցել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: