Անմահական տորթ՝ դեղձով և հարած սերուցքով

Եթե ցանկանում եք զարմացնել Ձեր հյուրերին, պատրաստեք այս հիասքանչ տորթը, որն անհրաժեշտ չէ թխել։
Նրբահամ խոհարարական հրաշքը զարմացնում է իր տեսքով՝ շնորհիվ դեղձի և հարած սերուցքային կրեմի։

Անհրաժեշտ է

Թխվացքաբլիթ չոր՝ 200 գ

Թխվացքաբլիթ բիսկվիթային՝ 200 գ

Դեղձ՝ 400 գ

Կրեմ

Սերուցք՝ 500 մլ

Կաթնաշոռային պանիր՝ 500 գ

Վանիլին

Շաքարավազ՝ 80 գ

Ջուր՝ 30 մլ

Ժելատին՝ 5 գ

Գլազուր

Շոկոլադ՝ 100 գ

Սերուցք՝ 100 մլ

Պատրաստման եղանակը
Սառը սերուցքը հարել՝ մինչ պնդանա։ Կաթնաշոռային պանիրը հարել։ Հարած սերուցքի մի մասը խառնել պանրի հետ։ Զանգվածին ավելացնել նախապես հալեցրած սառեցրած ժելատինը։
Դեղձերը կտրատել խորանարդիկներով։

Կաղապարը պատել սննդային թաղանթով։ Թխվածքաբլիթները թաթախել դեղձի օշարակի մեջ և հերթ առ հերթ շարել։ Կրեմապատել և շարել դեղձի կտորները։ Վրայից պատել կրեմով՝ տեղափոխելով սառնարանը՝ 4 ժամով։ Գլազուրը, կրակին հալեցնելով, միասեռ դարձնել և պատել տորթը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: