Այս աղջիկը սիրելիին է վստահել իր մազերը ու խիստ փոշմանել

Անգլիայի Հալիֆաքս քաղաքում բնակվող դիմահարդար Էմիլի Ուիվերը որոշել է կարճացնել իր չոլկան: Բայց ալարել է գնալ գեղեցկության սրահ և խնդրել է իր ընկերոջ օգնությունը: 20-ամյա Ֆրենսիս Փլաքը, ով մասնագիտությամբ շինարար է, համաձայնել է օգնել իր սիրելիին և չոլկան կտրել է էլեկտրական սափրիչի օգնությամբ՝ տնային պայմաններում: Տղան, սակայն, ճիշտ չի կարողացել չափի չոլկայի երկարությունը և ընկերուհուն թողել է չափազանց կարճ չոլկայով:


«Ֆրենսիսը, թվում էր, շատ ինքնավստահ էր, և ես նրան վստահեցի, սակայն մի կողմ դնելով սափրիչը, նա նայեց ինձ վրա ու ասաց «Կներես»,- նշել է Էմիլին։
Էմիլիի խոսքով՝ նայելով հայելու մեջ նա սարսափեց և շատ բարկացավ, բայց հետո որոշեց ոչ թե բարկանալ սիրելիի վրա, այլ ծիծաղել իր նոր կերպարի վրա:


«Իմ ընկերը շատ է զգում իր մեղքը։ Ես ափսոսում եմ, որ թույլ տվեցի նրան անել դա, բայց, ի երջանկություն ինձ ,սա ընդամենը մազեր են, որոնք շուտով կերկարեն»,- նշել է աղջիկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: