Հրաշք․ Դաունի համախտանիշով կինն առողջ երեխա է ունեցել

Դաունի համախտանիշով մարդիկ, ինչպես և մյուսները, ընտանիքներ են կազմում և երջանիկ ապրում։ Սովորական զույգերից նրանք մի բանով են տարբերվում․ հիմնականում չեն կարողանում երեխաներ ունենալ, քանզի բեղմնավորել և ծնել երեխա նման գենետիկ հիվանդությամբ կանանց համար չափազանց բարդ է։

 

Վիճակագրության համաձայն՝ նման հիվանդություն ունեցող կանանց միայն 15-30 տոկոսն է առհասարակ կարող հղիանալ, իսկ տղամարդկանց թիվն էլ ավելի քիչ է։ Բացի այդ, կա մեծ ռիսկ նման հիվանդությամբ երեխա ծնելու։

Կանայք, որոնք ամեն դեպքում որոշել են երեխա ունենալ, պետք է անպայման գենետիկների վերահսկողության տակ լինեն։ Բայց լինում են դեպքեր, երբ նման հիվանդություն ունեցող կանայք առողջ երեխա են ունենում։ Ահա դրանցից մեկը։


29-ամյա ամերիկուհի Լիզան, որը Դաունի համախտանիշ ունի, հանդիպել է իր սիրուն, ամուսնացել և հղիացել։ Տղամարդը, սակայն, չի ցանկացել երեխա ունենալ և անհետացել է կնոջ կյանքից։

Լիզայի մայրը, որը միշտ դստեր կողքին էր, օգնում էր իրեն ամեն հարցում, այս հարցում էլ էր Լիզայի հետ։ Նա որդի ունեցավ, որին անվանակոչեցին Նիք։

Հրաշքն այն է, որ տղան լիովին առողջ է ծնվել։ Հիմա նա արդեն մեծացել է ու շատ հպարտ է, որ նման մայրիկ ու տատիկ ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: