Խարկով գյուղը, գտնվելով հայ-թուրքական սահմանին,բնակեցված է ընդամենը մեկ բնակչով: Այսօր գյուղում արտասովոր ակտիվություն էր ու առիթ. այստեղ վեր է խոյացել հայկական՝ չափերով ամենամեծ դրոշը: Դրոշը խորհրդնշական կերպով հենց մեր պատմական մայրաքաղաքի դիմաց է գտնվում:
Հայտնի է, որ այս նախաձեռնության մտահաղացումն առաջարկել և իրականացրել են ռուսաստանաբնակ հայ գործարար ընկերներ Խռանյանը, Գրիգորյանը և Ասլանյանը: Նրանց արդեն չորս տարի է՝ անհանգստացնում է այս գյուղի դատարկ վիճակն ու ճակատագիրը:
Ընկերների ծրագրերը գյուղի ապագայի հետ բավականին հեռանկարային են: Ծրագերի մեկնարը տրվեց այսօր՝ խորհրդանշական ու կարևոր այս օրը, երբ հայերը արդարություն և ոճիրի ճանաչում են պահանջում սահմանակից այս ազգից:
Այսօրվա այս կարևոր ու նշանակալից իրադարձությանն իրենց ներկայությունն են բերել Շիրակի մարզի ղեկավար կազմը, մարզպետը, Գյումրու քաղաքապետն և այլ պաշտոնատար ու հոգևոր այրեր:
Գյուղի վերածնունդը խորհրդանշող այս յուրահատուկ միջոցառումը լավագույն մեկնարկն է նրա ապագային ու բարգավաճմանն ուղղված կարևորագույն նախաձեռնությանը: