Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել. քաղաքացին ցանկացել է մուտք գործել հուշահամալիր

Արդեն մի քանի օր է լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ հայտարարվում էր, որ Ծիծեռնակաբերդի մուտքն արգելված է: Հայտարարության մեջ արգելանքը բացատրվում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման հանգամանքով:

Առավոտյան վարչապետը տվեց պաշտոնական արարողակարգի մեկնարկը: Նրա այցելությունից հետո հուշահամալիր շարունակեցին այցելել պետության գլխավոր դեմքերն ու հոգևոր դասի ներկայացուցիչները:

Քաղաքացիների համար ստեղծվել է վիրտուալ հարթակ, որն էլ նրանց հնարավորություն է տալիս մասնակցություն ունենալ արարողակարգին՝ առանց վարակվելու և սեփական առողջությունը վտանգելու հավանականության:

Բայց գտնվել են քաղաքացիներ, ովքեր փորձել են խախտել սահմանված արգելանքները: Քաղաքացիներից մեկը՝ ամենատարեցը, պարզապես անտեղյակ է եղել արգելանքից ու եկել է ծաղիկներ խոնարհելու:

Իսկ ոմանց էլ բարկացրել է այն հանգամանքը, որ վարչապետն ու այլ պաշտոնյաներ հնարավորություն են ունեցել հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու, իսկ սովորական քաղաքացիները՝ ոչ:

Ոստիկանները փորձել են բացատրել, որ դա բխում է մարդկանց առողջությունը չվնասելու նկատառումներից, սակայն քաղաքացիներից մեկը՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչը, չի ցանկացել ենթարկվել կանոններին: Նա էլ նկարահանել է կցված տեսանյութը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: