Լուսավառ ոգեկոչման րոպե Ծիծեռնակաբերդում. օդի մեջ խունկ կա. Հնարավոր չէ խոսել առանց արցունքի և հուզմունքի…Արդեն 105 տարի.

Երեկվանից Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողակարգ է ընթանում, սակայն առանց մեզ: Այս տարի, ցավալիորեն, մենք անձնապես չենք կարող ներկա լինել բարձունքում, սակայն բոլորի մտքերն ու հայացքներն ուղղված են այնտեղ:

Ժամը իննից հայերը մի որոշ ժամանակով անջատել էին իրենց տների լույսերը: Հեռախոսային լույսերով բոլորն իրենց հայացքներն ու մտքերը սևեռել էին իրենց համար սրբազան համարվող բարձունքն ու մտովի վերապրում էին իրենց պապերի կորստի ցավը:

Կառավարության կազմակերպած միջոցառումների շրջանակում երեկոյից Ծիծեռնակաբերդում կենդանի երաժշտությամբ հնչում էին տարբեր ոգեղեն երգեր, որոնք գրվել են հենց օրվա խորհրդի առիթով:

Անասելի հուզիչ ու փշաքաղվելու չափ ազդեցիկ տեսարաններ են ստացվել արդյունքում, որոնք էլ տարածվել են համացանցով մեկ: Լուսանկարներում լուսային ապշեցուցիչ խաղարկումներով հրաշալի կերպով արտացոլված են հուշահամալիրի խորհրդավորությունն ու տխրությունը:

Առավոտվանից ևս շարունակվում են դեռ երեկվանից սկսված արարողակարգի ծիսակատարությունները: Այստեղ են այցելել վարչապետը, նախագահը, Արցախի նորընտիր նախագահը, ԱԺ նախագահը, կաթողիկոսը և այլք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: