Հայկի մոտ ի ծնե ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, ինչի պատճառով էլ տղան արդեն ինը տարի է անցնում է բարդություններով լի, ցավոտ ու դժվարին ուղի: Հայկի ամեն օրը պայքար է հիվանդությունը հաղթահարելու և ինքնուրույն քայլելու համար:
Հայկի մայրը՝ տիկին Պայծառը, որդու մշտական ուղեկիցն է, օգնողն ու աջակիցը: Նրա երազանքն էլ տեսնել որդու մաշված կոշիկները: Հայկ այս ընթացքում ակրողացել է հաղթահարել 18 վիրահատություններ: Հերթական տասնիններորդը նախատեսվում է անցկացնել Գերմանիայում, ինչի համար էլ որոշակի դրամական միջոցներ են հարկավոր:
Տիկին Պայծառը նշում է, որ իրենք ունեն հավաքած որոշակի գումար, իսկ պակասող գումարը հավաքելու համար բացվել են հաշվեհամարներ, որոնք կցված են ստորև:
Նշենք, որ Հայկը նաև սովորում է երրորդ դասարանում և լավ է սովորում: Վիրահատություններից հետո նա կարողանում է ձեռքով գրիչ բռնել և գրել:
Առաջիկա վիրահատությունը նախատեսվում է անել երկու ամսից: Տիկին Պայծառը տրամադրել է նաև իր հեռախոսահամարը. +(374)93586621: