Ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Արմենակյանը սոցցանցային գրառմամբ պատմել է բոլորովին վերջերս իր որդու և ոստիկանի միջև տեղի ունեցած մի զարմանալի և զվարճալի դեպքի մասին: Նրա տղային կանգնեցրել է ճանապարհային ոստիկանը: Երբ տղան ցանկացել է ցույց տալ իր թերթիկը, որտեղ նշված է եղել դուրս գալու պատճառն ու նպատակը, ոստիկանը, առանց թերթիկին նայելու, անսպասելիորեն հարցրել է, թե նա արդյոք ֆեյսբուքում գրանցվա՞ծ է:
Տղայի դրական պատասխանից հետո ոստիկանը պատվիրել է աջ քաշել ու կանգնել: Տղան զարմացած աջ է քաշել և կանգնել: Պարզվել է բավականին զվարճալի ու հետաքրքիր իրողություն:
Ոստիկանի աղջնակն ինչ-որ մրցույթի է մասնակցել, վիդիո-հոլովակ է հրապարակել ֆեսյբուքում, և քանի որ հնարավորինս լայքերի մեծ քանակ է հարկավոր, ոստիկանը խնդրել է տղային ևս լայքել վիդիո-հոլովակը:
Բնականաբար տղան կատարել է ոստիկանի խնդրանքը՝ միաժամանակ հումորով ֆիքսելով, որ վիդիոն արդեն ավելի քան չորս հարյուր հավանում ունի, այսինքն՝ ունի բոլոր շանսերը հաղթելու համար:
Ահա Քրիստինա Արմենակյանի գրառումը: