Ուշադրություն. Նախարարության հրապարակած նոր տվյալների համաձայն կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակըն աճել է. ահա թե ինչպիսին է պատկերը

Նախարարությունը, հավատարիմ մնալով որդեգրած թափանցիկ քաղաքականությանը, նոր թարմացումներ է հրապարակել, որոնց համաձայն գրանցվել է վիրուսի տարածման թվի ակնառու աճ: Հաստատված նոր դեպքերի քանակը հասել է վաթսուներկուսի: Այս անգամ առողջացածների թիվն ավելի քիչ է՝ 29 քաղաքացի:

Ցավոք սրտի, այս անգամ ևս գրանցվել է երկու մահվան ելք: Հայտնի է, որ մահացած քաղաքացիներից մեկի տարիքը ութսունութ է եղել, մյուսի տարիքը՝ վաթսունհինգ:

Թեստավորումների ընդհանուր քանակը հասել է մոտ տասնչորս հազարի, իսկ մինչ այսօր արձանագրվել է հաստատված 1401 դեպք, որից ներկա պահին բուժում են ստանում 768 քաղաքացի:

Ասյպիսով՝ մեր տարածաշրջանում վիրուսային վարակի պատճառով գրանցված մահվան ելքերի թիվը հասել է քսանչորսի: Մինչ այս բուժվել և տուն են վերադարձել 609 քաղաքացի:

Նախարարությունը հորդորում է շարունակել խստորեն հետևել սահմանված կանոններին և պահպանել հիգիենիկ բոլոր կանոնները, խուսափել մարդաշատ վայրերից և այլոց հետ ֆիզիկական շփումից՝ պահպանելով երկու մետր սահմանված ֆիզիկական հեռավորությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: