Հրատապ. Ինչպե՞ս է արձագանքել Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան խնդրի լուծման առնչությամբ Լավրովի հայտարարությանը

Այսօրվա ասուլիսին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությունը Արցախյան խնդրի հետ կապված հայկական միջավայրում ընդունվեց բավականին բուռն քննարկումներով: Հարցն անխոս կարևորագույններց էր ու հրատապ, որ հնչեց նաև հայկական ասուլիսի ժամանակ: Ըստ հայտարարության՝ Արցախյան հարցը փուլային կարգավորմամբ պետք է լուծվի:

Հայաստանի արտգործնախարարը ևս նշեց, որ հայտարարությունը կարևորագույններից  է և կարևոր է մասնավորապես հայկական պատասխանը: Մասնավորեցնելով մեկնաբանության մեջ հնչած մտքերը և վկայակոչելով հայտարարության մեջ բերված փաստաթղթերի էությունը՝ Զ. Մնացականայանը նշեց, որ դրանք արդեն երկու տարի է ընդունելի չեն մեզ համար:

Նա կարևորեց հայկական կողմերի համար կարևոր գերակայության և առաջնահերթության խնդիրը, այն է՝ արցախահայության անվտանգության բաղադրիչը, ինչպես նաև ինքնորոշման սկզբունքը: Նա հստակ ընդգծեց այն փաստը, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը ոչ մի կերպ չի կարող վերանայել բանակցական գործընթացները՝ վտանգի տակ դնելով արցախահայության անվտանգությունը:

Նախարարը, ևս մեկ անգամ վերահաստատելով մեր հստակ դիրքորոշումը, ընդգծեց, որ ոչ մի փոխզիջում ընդունելի չի լինի, եթե դա վտանգի վերոնշյալ պայմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: