Անահիտ Սիմանյանի կարանտինի մասին գիտեն շատերը, քանզի երգչուհին դեռ Ռուսաստանից վերադառնալիս իր հետևորդներին ծանոթացրել էր իր գալու նպատակի, պայմանների և հանգամանքների հետ: Դրանից հետո, ինչպես երգչուհին է անկեղծանում, բազմաթիվ նամակներ է ստացել, որտեղ շարունակ հետաքրքրվել են նրա առողջական վիճակի և ինքնազգացողության մասին:
Երգչուհին նոր գրառմամբ տեղեկացրել է, որ իր տեստավորումն ավարտվել է, իսկ արդյունքը բացասական է եղել հուրախություն իրեն և շատերի:
Երգչուհին ավելորդ չի համարել շնորհակալական և գնահատողական խոսքով արժևորել իրենց աշխատանքը փայլուն կատարող բուժաշխատողների և կարանտինային կենսապայմանները բարձր մակարդակով ապահովողների դերն ու նշանակությունը:
Իր շնորհակալական խոսքում Ա. Սիմոնյանը հատկապես նշել է Նարեկ Վանեսյանի կատարած բարձր մակարդակի կազմակերպչական աշխատանքի մասին: Այս առումով նա բարձր է գնահատում ոչ միայն այս բարդ գործում ընդգրկված ամրդկանց մասնագիտական մեծ կարողություններն ու դրանք կատարելու վարպետությունը, այլ նաև նրանց մարդկային նկարագիրը, որն առավել գնահատելի է այս պարագայում: