Հեռավար ուսուցման նոր հնարավորությունների և խնդիրների մասին օգտակար ու կարևոր խորհուրդներ է տալիս մասնագետը

Այթի ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է արդի ամենից ակտուալ խնդրի՝ հեռավար ուսուցման մասին: Նա իրավացիորեն նշում է հեռավար դասապրոցեսի ժամանակ գրանցվող ու արդեն կենսակերպ դարձած իրողությունները՝ փորձելով արձանագրել դրա դրական ու բացասական կողմերը:

Նա փաստում է, որ դասապրոցեսների 40 րոպեները հոգնեցուցիչ են սովորողների ու ուսուցիչների համար, ուստի կարելի է պարբերաբար մարդկային շփումների բացը լրացնել նաև պարզապես սովորական օնլայն զրույցների միջոցով՝ ավելի տանել դարձնելով օնլայն դասապրոցսները:

Մասնագետը կարևորում է երեխաների ֆիզիկական առողջության, մասնավորապես աչքերի, տեսողության պահպանման հանգամանքը: Նա խորհուրդ է տալիս անել աչքի վարժություններ՝ տեսողությունը պահպանելու համար:

Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին պահել մշտական վերահսկողության տակ, երբ նրանք համակարգչի մոտ են: Նա դա համեմատում է երեխաներին առանց լողալ սովորեցնելու ջուրը գցելու հետ. հավանականությունը մեծ է, որ նա կխորտակվի: Դրա համար կան նաև ծնողական վերահսկողության ծրագրեր, որոնք հնարավոր է ներբեռնել հենց համացանցից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: