Հայտնի հումորիստ, դերասան Ռաֆայել Երանոսյանն ու երգիչ Սարոն կարանտինային ձանձրույթը հաղթահարելու միջոց են գտել: Պահպանելով սահմանված ֆիզիկական հեռավորությունը՝ շոու բիզնեսի այս ներկայացուցիչները համացանցային տեսակապի միջոցով տեսանյութեր են պատրաստում և հանրայնացնում՝ բարձրացնելով մարդկանց տրամադրությունը և զվարճացնելով նրանց:
Նրանց հրապարակած հումորային տեսանյութերը միանգամից համացանցային հիթեր են դառնում՝ արժանանալով մեծ ընդունելության:
Ներկայացնում ենք դրանցից մեկը՝ վերջերս հրապարակվածը, որտեղ Ռաֆոն իր երաժիշտ ընկերների հետ գյուղական կոլորիտային երգիչների խումբ է ձևավորել և այդ խմբով կապ հաստատել Սարոյի հետ:
Ռաֆոյի սուր հումորային մեկնաբանությունները, կատակով կատաված երաժշտական համարները մեծ զվաճանք են պարգևում Սարոյին: Նա դժվարանում է արտահայտել սեփական էմոցիաները՝ հայտնվելով ծիծաղելի իրավիճակում:
Արդյունքում ստացվել է մի ծիծաղելի ու միևնույն ժամանակ երաժշտական տեսանյութ, որը կարող է բարձրացնել բոլորի տրամադրությունը: Ժամանցային առումով բավականին հետաքրքրական այս տեսանյութը կցված է ստորև: Այն լավ տրամադրություն ստանալու շատ լավ միջոց է: