Նախարար Զ. Բաթոյանը նոր ծանուցող հոլովակ է հրապարակել, որը մանրամասն ներկայացնում է, թե որ ծրագրին ինչ սկզբունքով կարելի է դիմել: Սոցիալական օժանդակության համար ութ միջոցառումներից վեցին էլեկտրոնային հարթակներում որևիցե դիմում լրացնելու հարկ չկա: Տվյալների բազան համալրվում է ինքնաշխատ եղանակով՝տարբեր կառույցներից ստացված տվյալների համալրմամբ ու համադրմամբ և տրամադրվում նույնկերպ:
Դիմում լրացնելու կարիք չունի 4-րդ միջոցառումը: Այս ծրագրով սահմանված է հարյուր հազարական դրամներ տրամադրել այն երեխաներին, որոնց ծնողները վերջերս են աշխատանքից ազատվել:
Դիմում չեն պահանջում նաև 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ և 13րդ միջոցառումների շահառու դառնալու համար:
Իսկ ինչպե՞ս ստուգել, թե արդյոք դուք հանդիսանում եք տվյալ ծրագրերի շահառուներ, եթե համակարգը դիմում չի պահանջում: Ուղղակի հարկ է մտնել նշված կայք՝ https://dimum.ssa.am/, մուտքագրել տվյալները և ստուգել, թե իրավասու եք օգտվել տվյալ ծրագրից, թե ոչ, ինչպես նաև ճշտել հնարավոր բանկը, որից կարելի է ստանալ գումարը:
Մյուս ծրագրելի դիմումները լրացվում են դարձյալ էլեկտրոնային հարթակում:
‼️ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրեր ⤵️✅ 8 միջոցառումներից 6-ի համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ընդամենը պետք է այցելել https://dimum.ssa.am/ կայք և համապատասխան ծրագրի բաժնում մուտքագրեք Ձեր տվյալները: Եթե շահառու եք, ապա համակարգը Ձեզ կտեղեկացնի, թե որ բանկից պետք է ստանաք գումարը:ՀՀ կառավարություն
Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Суббота, 18 апреля 2020 г.