ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել երկրում ապրիլի 14-ից հաստատված արտակարգ դրությունը։ Օրենքում համապատասխան փոփոխությունն է կատարել, որի համաձայն արտակարգ դրությունը երկարաձգվում է 30 օրով՝ մինչև մայիսի 14-ի ժամը 17։00-ն։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահին պես։
Բացի այդ, օրենքում փոփոխությւոն է կատարվել՝ նշվելով՝ այս ընթացքում հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման համար օգտագործել ֆիզ և իրավաբանական անձանց անշարժ ու շարժական գույքը կամ դրա մասը։
Փաշինյանի խոսքով՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը կորոնավիրուսյան ախտի տարածումն է, որն օրեցօր ավելի ու ավելի շատ հաստատված դեպքեր է ի հայտ բերում։ Կան նաև, ցավոք, մահվան դեպքեր։
Խնդիրը հիմնականում ռիսկային խմբերին է վերաբերում, քանզի քրոնիկ հիվանդութունների տեր և տարեց մարդկանց իմունային համակարգն զգալի թույլ է, ինչը և հանգեցնում է կորոնավիրուսյան ախտի ավելի ծանր ընթացքին, ընդհուպ մինչև մահ։