Այս աղջկան մերժել էին բոլոր գործակալություններից, իսկ հիմա նրան համեմատում են Աֆրոդիտայի հետ

90-ականների նիհար մոդելները կամաց-կամաց իրենց տեղն են զիջում բոդիպոզիտիվի կողմնակիցներին։ Նման մոդելներից մեկը Դաչես Քլիոն է։ Աղջիկը ծնվել է ԱՄՆ-ում՝ բավականին ապահովված ընտանիքում։ Դաչեսի հայրը խանութի տեր էր, իսկ մայրը կարի ատելյե ուներ։

Ապագա մոդելը կրթություն է ստացել մասնավոր դպրոցում, սակայն ուսումն իր համար անօգուտ էր և անհետաքրքիր զբաղմունք էր։ Բանն այն է, որ դպրոցն ավարտելուց հետո Քլիոն ցանկանում էր մոդել դառնալ, և այդ մասնագիտությունն աղջկան հեշտ ու հաճելի էր թվում։

Դաչեսի ծնողները դեմ չէին, նրանք, ընդհակառակը, վճարել են նորաձևության ոլորտում իր կրթության համար։ Ցավոք, երկու տարի անց Քլիոյի ընտանիքում ֆինանսական խնդիրներ են ծագել, ինչի պատճառով աղջիկն ստիպված է եղել թողնել ուսումը քոլեջում։

Այդ ժամանակ Դաչեսն իր ռեզյումեն ուղարկել է տարբեր նորաձևության գործակալություններ, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։ Բայց մի քանի ամիս անց, երբ պլյուս-սայզ մոդելները նորաձև են դարձել, ամերիկուհուն սկսել են աշխատանք առաջարկել։

Շահավետ առաջարկները գնալով շատանում էին, երբ նա սկսեց ինստագրամյան էջ վարել։ Հիմա Դաչեսը ավելի քան 500 հազար հետևորդ ունի, նա լավ գումար է վաստակում և ճամփորդում է աշխարհով մեկ։ Մոդելի կազմվածքը հիացնում է երկրպագուներին՝ նեղ իրան և ճոխ կոնքեր։

Քլիոյի խոսքով՝ նա երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել՝ նման կազմվածք ձեռք բերելու համար։ Նրա երկրպագուները Քլիոյին համեմատում են հունական Աֆրոդիտա աստվածուհու հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: