Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս լեյտենանտ Հայկ Գրիգորյանի ծննդյան օրն է․ Հայկը կդառնար 27տարեկան։ Հայկը տանկի իր անձնակազմով՝ Նորիկ Գասպարյանի և Վահե Զաքարյանի հետ, զոհվել է ապրիլի 2ին՝ Ջաբրայլի մարտերում։ Սկզբից անհետ կորած է համարվել, ավելի ուշ հաստատվել է, որ զոհվել է։
Հայկը ծնվել է արցախյան Մարտունի շրջանում՝ Գիշի գյուղում։ Դպրոցից հետո ընդունվել է ռազմական ինստիտուտ՝ նախ Ստեփանակերտում, հետո՝ Երևանում, ապա ծառայության անցել Հադրութի շրջանում։
Հայկի մայրը՝ Նարինեն, պատմում է՝ որդուն ղարաբաղյան պատերազմի տարիներին է ունեցել։ 1993ի մարտի 29ին նա ծծնդաբերել է դպրոցի նկուղում։ Մոր խոսքով՝ Հայկը ծնվեց, մեծացավ ու զոհվեց այս պատերազմում։
Հայկը կյանքի մեծ ծրագրեր ուներ․ նշանադրված էր, երազում էր շուտափույթ ընտանիք կազմել, տունը վերանորոգել ու ապրել սիրելիի հետ։ Հետմահու նա պարգևատրվել է արիության և մարտական ծառայության մեդալներով։ Փառք ու պատիվ մեր անմահ հերոսին։